Հետևեք մեզ։

Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել ենք բարձր մակարդակով հանդիպում ունենալ հունիսի երկրորդ կեսին․ Փաշինյան

12:57, 09 ապրիլ 2026
Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել ենք բարձր մակարդակով հանդիպում ունենալ հունիսի երկրորդ կեսին․ Փաշինյան

Իմ ու ՌԴ նախագահի միջև կուլիսային հանդիպում տեղի չի ունեցել, աշխատանքային ճաշ է տեղի ունեցել, և մենք զրուցել ենք բարեկամաբար, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր վերջին հանդիպմանը։

«Ես այցը շատ հաջող եմ գնահատում, մյուս բոլորն ազատ են իրենց գնահատականների մեջ։ Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի հետ տետ-ա-տետ հանդիպմանը, մենք պայմանավորվել ենք մեր հետագա հանդիպումների մասին։ Պայմանավորվել ենք բարձր մակարդակով հանդիպում հունիսի երկրորդ կեսին»,-ասաց Փաշինյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները