«Մենք Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել և ի հեճուկս ՌԴ-ի, համենայն դեպս այս փուլում երբ երկխոսության հնարավորությունները բաց ու լայն են: Մենք շարունակելու ենք աշխատանքը»,-ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայկական երկաթուղին ռուսական կառավարումից վերցնելու հարցն արդյոք ընդգրկվա՞ծ է Երևան ժամանած Ղազախստանի արտգործնախարարի օրակարգում:
Փաշինյանն ասաց նաև, որ Ղազախստանը չի թաքցրել իր հետաքրքրությունը TRIPP-ի վերաբերյալ:
«Երկաթուղու հետ կապված հարցն ընդհանրական պարզ է՝ հրապարակային քննարկվող հարց է, հնարավոր է նաև այդ հարցին անդրադարձ լինի, բայց Ռուսաստանի թիկունքում որևէ քննարկում տեղի չի ունենա», - ասաց նա:
Ռուսաստանի թիկունքում որևէ քննարկում տեղի չի ունենա․ Փաշինյանը՝ Հայկական երկաթուղին ռուսական կառավարումից վերցնելու մասին
13:15, 09 ապրիլ 2026