Հետևեք մեզ։

Սահմանադրություն ընդունելու միայն մեկ տարբերակ կա՝ դա համաժողովրդական հանրաքվեն է․ Փաշինյան

13:20, 09 ապրիլ 2026
Սահմանադրություն ընդունելու միայն մեկ տարբերակ կա՝ դա համաժողովրդական հանրաքվեն է․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ նոր Սահմանադրությունը կարող է ընդունվել ոչ համաժողովրդական հանրաքվեի ճանապարհով:

Այս մասին Փաշինյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Սահմանադրություն ընդունելու միայն մեկ տարբերակ կա՝ դա համաժողովրդական հանրաքվեն է: Գործող Սահմանադրությամբ է, որ որոշ հոդվածներ կարող են փոխվել նաև խորհրդարանում քվեարկության միջոցով»,- ասաց վարչապետը:

Վարչապետը նշեց՝ նաև իրենց թիմի ներսում քննարկումներ են գնում՝ արդյոք պե՞տք է խորհրդարանին Սահմանադրության որոշ հոդվածներում փոփոխություն իրականացնելու լիազորություն վերապահել, թե՞ ոչ։

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նոր Սահմանադրության նախագծի նախնական տարբերակը պատրաստ է, բայց այն պետք է քննարկվի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները