Ձեր նշած անձը [Սամվել Կարապետյան-խմբ․] խոստումներ է տվել որոշ շրջանակների, այդ թվում՝ Հայաստանից դուրս, որոնք որոշակի լծակներ ունեն իր ունեցվածքի վրա։ Ակնհայտ է, որ իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու, ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է․ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Ես դրա համար շատ ցավում եմ, չէի ուզի, որ որևէ տեղ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր»,-նշեց նա։
Ավելի վաղ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջով ասել էր․ «Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ։
Ախր ոնց չվախենամ, վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ»։