Հետևեք մեզ։

Ես, երկու երկրների ղեկավարությանը ճանաչելով, համոզված եմ, որ ամեն ինչ կարվի խաղաղ հանգուցալուծման համար. Փաշինյանն՝ ԱՄՆ-ի և Իրանի մեջ հաստատված հրադադարի մասին

14:24, 09 ապրիլ 2026
Ես, երկու երկրների ղեկավարությանը ճանաչելով, համոզված եմ, որ ամեն ինչ կարվի խաղաղ հանգուցալուծման համար. Փաշինյանն՝ ԱՄՆ-ի և Իրանի մեջ հաստատված հրադադարի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իրանն ամեն ինչ կանեն Մերձավոր Արևելքում հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար։

Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասաց Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ ևս մեկ անգամ ողջունելով ԱՄՆ-ի ու Իրանի հայտարարությունները երկշաբաթյա հրադադարի և բանակցությունների պատրաստակամության մասին։  

«Ես, երկու երկրների ղեկավարությանը ճանաչելով, համոզված եմ, որ ամեն ինչ կարվի խաղաղ հանգուցալուծման համար։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել երկու կողմերին հրադադարի համաձայնությունը ձեռք բերելու համար, որովհետև  պատկերացնում եմ, թե դա ինչքան դժվարությամբ է տրվել»,- ասաց Փաշինյանը։  

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները