Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանը Ավստրիա-Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

15:20, 09 ապրիլ 2026
Ալեն Սիմոնյանը Ավստրիա-Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 9-ին ընդունել է Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ-Սարրեի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած այցի համար՝ նշելով, որ նման այցերը լուրջ խթան են հանդիսանում երկկողմ կապերի ակտիվացման տեսանկյունից:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկումների առանցքում են եղել երկկողմ եւ միջխորհրդարանական կապերին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:

Ալեն Սիմոնյանը բարեկամական խմբի անդամների ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները