Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանն Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

15:52, 09 ապրիլ 2026
Արմեն Գրիգորյանն Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Ապրիլի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ-Սարրեի գլխավորած պատվիրակությանը։

ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել բարձրաստիճան փոխայցերի իրականացումը՝ հատկապես հաշվի առնելով վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում արձանագրվող կայուն զարգացման դրական դինամիկան։

Կողմերը քննարկել են Հայաստան-Ավստրիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության իրավիճակի շուրջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները