Հետևեք մեզ։

Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան

19:33, 09 ապրիլ 2026
Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան

Հների հետ ոչ մեկի հետ չեմ պատկերացնում համագործակցություն, այսօր գործողների հետ չեմ պատկերացնում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9–ին, ԲՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի հետ հետընտրական կոալիցիա պատկերացնում է։

Ճշտող հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միակ տարբերակը լինի նախկինների հետ կոալիցիան, էլի չեք համագործակցելո՞ւ, նա բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ պետք է գան նոր ուժեր. «Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա ոչ»։

Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի կամ Նարեկ Կարապետյանի վարչապետ լինելուն, Ծառուկյանն ասաց. «Մենք դա կքննարկենք»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները