Հետևեք մեզ։

Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա ծեծի ենթարկել իրենց դիտողություն արած երիտասարդին

22:02, 09 ապրիլ 2026
Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա ծեծի ենթարկել իրենց դիտողություն արած երիտասարդին

Ապրիլի 2-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Երվանդ Քոչարի փողոցի 9 հասցեում ոչ սթափ վիճակում ծեծում են իրար։

Ինչպես հայտնում է shamahyan.com-ը, մեկնել է ոստիկանության Մարաշի բաժնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ Երևանի բնակիչներ 19-ամյա Արման Ի․-ն, 23-ամյա Հայկ Ի․-ն, 20-ամյա Էդգար Մ․-ն և մի քանի դեռևս անձը չպարզված քաղաքացիներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բնակելի շենքի բակում իրենց անձը հասարակությունից վեր դասելով՝ հայհոյանքներ են հնչեցրել։


Ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները պարզել են, որ այդ ամենից հետո Երևանի բնակիչ 24-ամյա Հայկ Ա․-ն նրանց դիտողություն է արել, ինչից հետո առաջացել է հրմշտոց և ծեծկռտուք՝ ինչին միջամտել են վերջինիս հայրը՝ 55-ամյա Արտակ Ա․-ն, 20-ամյա Վահե Ն․-ն և այլ անձերը չպարզված անձինք։

 

Խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխել՝ Արման Ի․-ին, Արտակ Ա․-ին և Վահե Ն․-ին, որտեղ անձնական խուզարկությամբ Արման Ի․-ի մոտից հայտնաբերվել է բժշկական կաթոցիչ՝ դեղնականչավուն մոխրացած զանգվածով և ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցների անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները