ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 28-ին հրամանագիր է ստորագրել` Արմեն Փամբուխչյանն ազատելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արմեն Փամբուխչյանին 2023 թվականի հունիսի 30-ից ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,- նշվում է հրամանագրում։
Նշենք, որ ԱԻՆ-ը միացվել է Ներքին գործերի նախարարությանը։