Հետևեք մեզ։

Պուտինը Զատկի տոնի կապակցությամբ հրադադար է հայտարարել

10:15, 10 ապրիլ 2026
Պուտինը Զատկի տոնի կապակցությամբ հրադադար է հայտարարել

ՌԴ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ մոտեցող ուղղափառ Զատկի տոնի կապակցությամբ ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա վերջը հրադադար է հայտարարվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Կրեմլին։

 

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար բանակի գեներալ Վալերի Գերասիմովին հանձնարարվել է այդ ժամանակահատվածում դադարեցնել մարտական գործողությունները բոլոր ուղղություններով։ Զորքերը պետք է պատրաստ լինեն կասեցնելու հակառակորդի կողմից հնարավոր սադրանքները, ինչպես նաև նրա ցանկացած ագրեսիվ գործողություն», - ասվում է հաղորդագրության մեջ։

Կրեմլում հավելել են, որ իրենց կարծիքով՝ ուկրաինական կողմը կհետևի Ռուսաստանի Դաշնության օրինակին։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջարկել էր Զատկի տոների ընթացքում հրադադար հաստատել։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները