Ադրբեջանի հետ «խաղաղության» շրջանակներում մի խումբ հայտնի ՀԿ-ականներ մեկնել են Ադրբեջան։
Բաքվի լրատվամիջոցների հրապարակած կադրերից երևում է, որ մեկնողների թվում է հայտնի գործիչ Ստեփան Գրիգորյանը, Հանրային ՀԸ աշխատակից Տաթև Դանիելյանը, Բորիս Նավասարդյանը և այլք։
Ըստ APA-ի, այս անգամ հայկական պատվիրակությունը Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով, հատել է սահմանազատված հատվածը և անցել սահմանային և անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը։