Ցավոք սրտի, Բաքվում դեռ կան գերիներ, պահվող անձինք, և այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն, Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Արարատ Միրզոյանը
«Վստահ ենք, որ նրանց ազատ արձակումը կգա ամրապնդելու հաստատված խաղաղությունը, շարունակում ենք մեր երկխոսությունը Ադրբեջանի հետ այս թեմայով, այն մեր օրակարգի ամենաառաջնային հարցերից մեկն է, շարունակում ենք խոսել այս մասին նաև միջազգային գործընկերների հետ»,- նշել է նա։
Բաքվում դեռ կան գերիներ, պահվող անձինք, և այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն․ Միրզոյան
14:06, 10 ապրիլ 2026