Հետևեք մեզ։

Ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից. ԿԲ

15:17, 10 ապրիլ 2026
Ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից. ԿԲ

Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից. հայտնում է ԿԲ-ն։

 

500 դրամ (1999 թ., Ալեքսանդր Թամանյան)

1000 դրամ (1999, 2001, 2011, 2015 թթ., Եղիշե Չարենց)

5000 դրամ (1999, 2003, 2009, 2012 թթ., Հովհաննես Թումանյան)

10000 դրամ (2003, 2006, 2008, 2012 թթ., Ավետիք Իսահակյան)

20000 դրամ (1999, 2007, 2009, 2012 թթ., Մարտիրոս Սարյան)

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները