Հետևեք մեզ։

Սիմոն Մարտիրոսյանը կազատվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից

00:32, 29 հունիս 2023
Սիմոն Մարտիրոսյանը կազատվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից

Կառավարության նիստի օրակարգում է Սիմոն Մարտիրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին Կառավարության որոշման նախագիծը․

iravaban.net

Հայ

Նորություններ

Տեղական

Միջազգային

Իրազեկում

Իրավաբան TV

Իրավական շաբաթ

«Իրավունքի ուժը»

Իրազեկ քաղաքացի

Տեսահարցումներ

Իրավական օր

Ֆինանսական խորհրդատու

Հանրային աչք

Նախագծեր

Հարցազրույցներ

Հատուկ նախագծեր

Հետաքննություններ

ՖոտոԿոմիքս

Կոմիքս

Իրավագիտական հանդես

Հայկական իրավագիտական հանդես

Հոդվածներ

Փաստաթղթեր

Հարց ԻրավաբանինԲլոգ

Կարծիք

Ստուգիր գիտելիքներդ

Խճանկար

Հայտարարություններ

Աշխատանք

Դասընթացներ

Տեղեկագիր

Բաժիններ   

 

Սիմոն Մարտիրոսյանը կազատվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից

2023-06-28 / 23 40 |

 

 

 

Կառավարության հունիսի 29-ի նիստի օրակարգում է Սիմոն Մարտիրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին Կառավարության որոշման նախագիծը․

 

Նախագծում ասվում է․

 

«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով և 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Սիմոն Գևորգի Մարտիրոսյանին (ծնվ.` 1997 թվականի փետրվարի 17-ին, հաշվառ­ման հասցեն՝ ՀՀ Արմա­վիրի մարզ, գ. Հայկաշեն, 11-րդ փող., տուն 6, 2023 թվա­կանի ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանա­կակիր)»:

Սիմոն Գևորգի Մարտիրոսյանը նախապատրաստվում է մասնակցելու 2023 թվականի աշխարհի առաջնությանը և 2024 թվականի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին և ամառային օլիմպիական խաղերին: