Հետևեք մեզ։

Նայե՛ք նրանց ուշադիր․ նրա՛նց ուսերին է դրված փաշինյանական խաղաղության ծանր բեռը. Նարինե Մանուկյան

15:49, 10 ապրիլ 2026
Նայե՛ք նրանց ուշադիր․ նրա՛նց ուսերին է դրված փաշինյանական խաղաղության ծանր բեռը. Նարինե Մանուկյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մանուկյանը գրում է.

«Հիշու՞մ եք, թե ինչ եղավ հետո, երբ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանին հանձնեց «խաղաղապահների» մանդատ, որի մասին Մոսկվան երազում էր տարիներ շարունակ։ Անզոր և անուժ «խաղաղապահների» աջակցությամբ Արցախն աստիճանաբար բռնազավթվեց և հայաթափվեց։

Հետագա բոլոր տարիներին Փաշինյանը մեղադրեց Ռուսաստանին և ի դեմս նրա՝ ՀԱՊԿ-ին, թեպետ հենց ինքն էր այդ մանդատը տվել ռուսներին։ «Խաղաղության» հաստատման և «ռուս խաղաղապահների» ակցիան դաժանորեն տապալվեց։ 

Նիկոլ Փաշինյանն այսօր «խաղաղության» նոր կորպուս է ուղարկել Հայաստանի տարածքով Ադրբեջան։ Նայե՛ք նրանց ուշադիր․ նրանց կհանդիպեք համացանցային և հեռուստատեսային եթերում անվերջ-անդադար։ Նրանք Փաշինյանի խաղաղության նոր մունետիկներն են։ 

Նրա՛նց ուսերին է  դրված փաշինյանական խաղաղության ծանր բեռը, որը նրանք կրում են Արցախի հանձնման, Հայաստանի տարածքների բզկտման, Արցախի ազատության համար բոլոր ժամանակների թափված արյան, կիսախավարում և նավթավառի հոտի մեջ մեծացած մեր զավակների մանկության հաշվին, Արցախում հայկական ժառանգությունը փոշիացնելու հանդեպ լռությամբ և խլությամբ՝  պարտության  և նվաստացման դրոշը  ծածանելով  որպես «խաղաղություն»։ 

 Նրանք նույնքան անզոր են,  անուժ և անկամ, ինչպես ռուս «խաղաղապահները»։  Նրանք ուղղակի կնիք են փաշինյանական դավաճան քաղաքականության համար»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները