Ինչու չկայացավ ՀԱԿ–ի և «Ուժեղ Հայաստանի» դաշինքը. բացատրում է Լևոն Զուրաբյանը։
Սամվել Կարապետյանի ղեկավարած քաղաքական ուժի հետ Հայ ազգային կոնգրեսը լուրջ բանակցություններ է վարել և արդեն իսկ մոտ էինք դաշինք կնքելուն, սակայն հետո տեղի ունեցավ շրջադարձ, ասուլիսին ասաց ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
«Շրջադարձն այն է, որ մենք տարբեր պատկերացումներ ունեինք հաջողության հասնելու ուղիների մասին։ Եթե ստեղծվեր «Ուժեղ Հայաստանի» հետ այդ դաշինքը, ապա ՀՀ-ում տեղի կունենար մի կարևոր էֆեկտ, որը ես կանվանեի հեղափոխական էֆեկտի վերելք, որը կարևոր ազդակ կլիներ հատկապես չկողմնորոշված մարդկանց համար։ «Ուժեղ Հայաստանի» հաշվարկները, ըստ էության, ինչ–որ մի պահից սկսած այլ ուղղությամբ գնացին, այսինքն` այլ ստրատեգիայի` ընտրական տեխնոլոգիաների կիրառման կողմնակից եղան»,– բացատրեց Զուրաբյանը։