Հետևեք մեզ։

Իտալիայում հնագետները 2000 տարվա որմնանկար են հայտնաբերել, որտեղ պատկերված է պիցցա

00:40, 29 հունիս 2023
Իտալիայում հնագետները 2000 տարվա որմնանկար են հայտնաբերել, որտեղ պատկերված է պիցցա

Իտալիայում հնագետները որմնանկար են հայտնաբերել, որտեղ պատկերված է պիցցա։

KP.ru-ի փոխանցմամբ` նատյուրմորտը հայտնաբերվել է Պոմպեյում պեղումների ժամանակ։ Ըստ գիտնականների՝ այն նկարվել է մոտ 2 հազար տարի առաջ։ Որմնանկարում պատկերված է արծաթե սկուտեղ՝ կլոր ֆոկաչիայով, գինու գավաթով, նուռ և արքայախնձորի տեսք ունեցող միրգերով։ Հնագետները ենթադրում են, որ հացը համեմված է համեմունքներով կամ մորետումով, որը հին հռոմեացիների կողմից օգտագործվել է որպես բուսական պանիր է:

 

Իտալիայի մշակույթի նախարարությունը նշել է, որ թեև տեխնիկապես նշված ուտեստը չի կարող պիցցա համարվել, քանի որ այն չունի դասական բաղադրիչներ, ինչպիսիք են լոլիկը և մոցարելլան, տափակ հացը, բայց այն «կարող է լինել պիցցայի հեռավոր ազգականը»: