Հետևեք մեզ։

Փաշինյանը խնդրում է ճանապարհներին լինել հնարավորինս զգույշ և պահել երթևեկության կանոնները

11:37, 11 ապրիլ 2026
Փաշինյանը խնդրում է ճանապարհներին լինել հնարավորինս զգույշ և պահել երթևեկության կանոնները

Խնդրում եմ՝ ճանապարհներին լինել հնարավորինս զգույշ և պահել երթևեկության կանոնները, այս մասին Լոռու մարզ մեկնելիս ֆեյսբուքյան եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա ճանապարհների լավ վիճակը երբեմն լրացուցիչ գայթակղություն է վարորդների համար ավելի արագ վարել մեքենաները, ինչը բերում է շատ ցավալի դեպքերի»,-ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան խոշոր վթար է տեղի ունեցել  Քուչակ-Ապարան ճանապարհին։ Բախվել են ՆԳՆ ոստիկանության «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենան։

Ըստ լուրերի՝ Ոստիկանության  գվարդիայի ավտոբուսը Լոռի էր մեկնում Փաշինյանին ուղեկցելու համար։ Վթարի հետևանքով 1 մարդ մահացել է, 12-ը՝ վնասվել։

Երեկ էլ խոշոր վթար էր տեղի ունեցել Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում, ինչի հետևանքով 6 հոգի մահացել էին, նրանց թվում նաև՝ երեխաներ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները