Հետևեք մեզ։

Մի կողմից՝ ամեն անկյունում ղժղժում են, թե իբր «խաղաղություն» են բերել, մյուս կողմից՝ նույն եռանդով ու մոլուցքով պատերազմով են սպառնում սեփական պետությանը․ Արման Աբովյան

12:14, 11 ապրիլ 2026
Մի կողմից՝ ամեն անկյունում ղժղժում են, թե իբր «խաղաղություն» են բերել, մյուս կողմից՝ նույն եռանդով ու մոլուցքով պատերազմով են սպառնում սեփական պետությանը․ Արման Աբովյան
ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը գրում է․,
 
 
«Տարատեսակ «թավշյա» հիստերիկ ցնցումները դիտելը արդեն ոչ թե նյարդայնացնում է, այլ ուղղակի զվարճացնում։
Պարադոքսն այն է, որ քանզի նրանք արդեն չեն վերահսկում իրենց սեփական սուտը , ապա կամա թե ակամա ամեն քայլափոխի իրենք իրենց հակասում են։
Մի կողմից՝ ամեն անկյունում ղժղժում են, թե իբր «խաղաղություն» են բերել։
 
 
Մյուս կողմից՝ նույն եռանդով ու մոլուցքով պատերազմով են սպառնում սեփական պետությանը և ժողովրդին եթե հանկարծ ժողովուրդը իրենց որոշի ուղարկել տուն։
Լրիվ խուճուճ իրավիճակի մեջ են։
Դուք գոնե որոշեք՝ դուք «խաղաղարարնե՞ր» եք, թե պատերազմի գոչակնե՞ր։ Ձեզ ԱՌԱՅԺՄ համակրող խեղճ մարդիկ արդեն խճճվել է լրիվ ).
 
 
Չնայած մի գաղտնիք բացեմ, թավշիստների այս ոչ ադեկվատ վարքի պատճառը պարզ է։
Երբ մարդը մշտապես ստում է, նա դադարում է հիշել՝ որտեղ և ինչ է ստել — և ինչ-որ պահի սկսում է ինքն իրեն բացահայտել։
Այնպես որ, եկեք արձանագրենք՝ դուք միշտ ստում եք։
Եվ երբ պատմում եք «խաղաղության» մասին հեքիաթներ։
Եվ երբ վախեցնում եք և երբ ժողովրդին շանտաժի եք պատերազմով։
Պարզապես դա անում եք այնքան կոպիտ ու անհաջող, որ արդեն ձեզ ոչ մի շանս չեք թողնում գոնե ինչ-որ չափով համոզիչ երևալու։
Սա նույնիսկ քարոզչություն չէ։
Սա՝ պրիմիտիվ, հիմար, գռեհիկ, անփույթ սուտ է»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները