Հետևեք մեզ։

Կասեցվել է Ագարակում գործող լցակայանի գործունեությունը

12:29, 11 ապրիլ 2026
Կասեցվել է Ագարակում գործող լցակայանի գործունեությունը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԱՐՍ-ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արագածոտնի մարզ, գյուղ Ագարակ, Երևան-Գյումրի մայրուղի) հայտնաբերվել են խախտումներ։

Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Տեսչական մարմնից հայտնում են, որ արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները