Հետևեք մեզ։

Ինչպե՞ս է կլիման ազդում մարդու առողջության վրա

10:29, 13 ապրիլ 2026
Ինչպե՞ս է կլիման ազդում մարդու առողջության վրա

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրունը ներկայացնում է կլիմայական գործոնների ազդեցությունը մարդու առողջության վրա.

կլիման հանդիսանում է մարդու առողջության վրա ազդող կարևոր շրջակա միջավայրային գործոն։ Օդի ջերմաստիճանը, խոնավությունը, մթնոլորտային ճնշումը, արևային ճառագայթումը և օդի որակը անմիջականորեն ներգործում են օրգանիզմի հարմարվողական և կարգավորիչ մեխանիզմների վրա։

Ջերմաստիճանի ծայրահեղ փոփոխությունները կարող են խաթարել ջերմակարգավորումը՝ բարձրացնելով ջերմահարվածի, հիպոթերմիայի և սրտանոթային բարդությունների ռիսկը։ Օդի խոնավության շեղումները բացասաբար են ազդում շնչառական համակարգի վրա՝ սրելով ալերգիկ և բրոնխոթոքային հիվանդությունները։

Մթնոլորտային ճնշման և եղանակային կտրուկ փոփոխությունները հատկապես զգալի են մետեոզգայուն անձանց մոտ՝ առաջացնելով նյարդահումորալ արձագանքների ակտիվացում։ Արևային ուլտրամանուշակագույն ճառագայթումը, մի կողմից նպաստելով վիտամին D-ի սինթեզին, մյուս կողմից ավելցուկի դեպքում կարող է առաջացնել մաշկի վնասումներ։

Կլիմայական գործոնները ազդեցություն ունեն նաև հոգեկան առողջության վրա՝ պայմանավորելով սթրեսային արձագանքների ուժեղացումը։

Օդի աղտոտվածությունը, որպես կլիմայական  հետ փոխկապակցված երևույթ, էական դեր ունի շնչառական և սրտանոթային հիվանդությունների զարգացման մեջ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները