Հետևեք մեզ։

Գիշերը քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակի կամրջից

07:39, 29 հունիս 2023
Գիշերը քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակի կամրջից

Հունիսի 29-ին, ժամը 02։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

 

Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը։