Հետևեք մեզ։

Քաղհասարակության ներկայացուցիչները պնդում են՝ Ադրբեջանում խոսել են գերիների և պահվող անձանց խնդիրների մասին

11:38, 13 ապրիլ 2026
Քաղհասարակության ներկայացուցիչները պնդում են՝  Ադրբեջանում խոսել են գերիների և պահվող անձանց խնդիրների մասին

Քաղհասարակության ներկայացուցիչներն Ադրբեջանում խոսել են գերիների և պահվող անձանց խնդիրների մասին:

«Հերթական անգամ շեշտել ենք, որ չի տեղավորվում այս հարցը խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ, որ խաղաղության գործընթացը շատ ավելի առաջ է անցել, և պիտի այս հարցերը լուծվեն, որ ավելի երաշխավորված լինի պրոցեսի առաջընթացը:

Բարձրացրել ենք նաև անհետ կորածների խնդիրը: Հայտնել ենք մտահոգություն, որ հանձնաժողվի աշխատանքները ցանկալի արագությամբ չեն գնում»,- ասուլիսի ժամանակ հայտնել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները