Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանը Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգը

15:34, 13 ապրիլ 2026
Արմեն Գրիգորյանը  Լիտվայի  ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգը
Ապրիլի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեին: Հայտնում է ԱԽ գրասենյակը։
 
 
ԱԽ քարտուղարը ողջունել է տիկին Պլեպիտեի այցը Հայաստան՝ ընդգծելով Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների քաղաքական երկխոսության շարունակական և զարգացող դինամիկան:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի, տարածաշրջանային զարգացումների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները