Հետևեք մեզ։

Սիսիանի, Գորիսի, Մարտունու, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում

16:25, 13 ապրիլ 2026
Սիսիանի, Գորիսի, Մարտունու, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Ապրիլի 13-ին՝ ժամը 16:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Հայտնում է ճանապարհային դեպարտամենտը։
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սիսիանի, Գորիսի, Մարտունու, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները