Կրեմլը չի շնորհավորի Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների հաղթողին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ոչ բարեկամական երկրներին շնորհավորանքներ չենք ուղարկում։ Իսկ Հունգարիան ոչ բարեկամական երկիր է, նա աջակցում է մեր դեմ ուղղված պատժամիջոցներին»,- հայտարարել է Պեսկովը:
Հիշեցնենք՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությունը պարտություն է կրել խորհրդարանական ընտրություններում՝ զիջելով 45-ամյա Պետեր Մադյարի գլխավորած ընդդիմադիր «Տիսա» կուսակցությանը։