Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակն ուղարկելու մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները Հայաստան է ուղարկվել 1298 տոննա դիզվառելիք՝ 22 վագոնով։
Նշվում է, որ այս պահի դրությամբ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել ընդհանուր առմամբ 6312 տոննա դիզվառելիք, 979 տոննա ԱԻ-92 տեսակի բենզին և 2955 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին։
Հաղորդվում է, որ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով իրականացվել է դեպի Հայաստան 240 տոննա պարարտանյութի մատակարարում։
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով այս պահի դրությամբ ուղարկվել է 23.9 հազար տոննա ցորեն, ավելի քան 1100 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկաձավար։