ՔՊ–ն և «Պատիվ ունեմ»–ը դեմ քվեարկեցին Հայկ Սարգսյանի նախագծին։
ՔՊ–ական պատգամավորն առաջարկում էր բանակում առաջացող բացը լրացնելու համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողներից պահանջել 15 մլն դրամ և այդ գումարը բաշխել 10 զինվորների միջև` ամեն մեկին տրամադրելով 1.5 մլն դրամ։
Սարգսյանի հեղինակած նախագծին դեմ քվեարկեց 57 պատգամավոր, 3–ը կողմ էին, 6–ը` ձեռնպահ։
3 կողմ պատգամավորներն էին ինքը` Հայկ Սարգսյանը, անկախ պատգամավորներ Հակոբ Ասլանյանը և Հովիկ Աղազարյանը։
Հայկ Սարգսյանի նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգ
11:24, 14 ապրիլ 2026