Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր

12:12, 14 ապրիլ 2026
Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգին և բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի՝ Հայաստանում անցկացմանը վերաբերող հարցերի։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի շուրջ։

Կողմերը կարևորել են ակտիվ քաղաքական երկխոսության շարունակականությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ընդլայնումը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները