ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ Ռուսաստանի հետ առկա խնդիրները կլուծվեն բարձրաձայնելու և քննարկումների միջոցով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ալեն Սիմոնյանը հայտարարել է Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Ռուսաստանի հետ տնտեսական խնդիրների վերաբերյալ հարցին։
«Ռուսաստանի հետ բոլոր խնդիրները բարձրաձայնելու ենք և փորձելու ենք դրանք լուծելով առաջ գնալ։ Մենք որևէ սպառնալիք չենք ներկայացնում Ռուսաստանի համար և չենք պատրաստվում սպառնալիք դառնալ, նման մտադրություն չկա։ Կան ինչ-որ հարցեր, այդ հարցերը բոլոր երկրների մեջ էլ գոյություն ունեն։ Այդ հարցերը մի պահ բարձրանում են, շատանում են, քչանում են։ Մենք՝ քաղաքական գործիչներս, այդ հարցերը քննարկելու, լուծելու համար ենք»,-հավելել է Սիմոնյանը։