Հետևեք մեզ։

ՀՀ ԿԲ-ի կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը, հնարավոր է՝ ժամանակավորապես անհասանելի լինի

14:04, 14 ապրիլ 2026
ՀՀ ԿԲ-ի կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը, հնարավոր է՝ ժամանակավորապես անհասանելի լինի

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի պլանային սպասարկման աշխատանքների կատարման արդյունքում ապրիլի 14-ին ժամը 19:00-23:00-ն հնարավոր է հասանելի չլինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կայքը և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը:

Այս մասին հայտնում են ԿԲ-ից՝ մեկտեղ ընդգծելով, որ ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է հասանելի չլինեն ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները