Հետևեք մեզ։

Անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են իրենց տրամադրել 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը

15:51, 14 ապրիլ 2026
Անհետ կորած զինծառայողների հարազատները  պահանջում են իրենց տրամադրել 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը

Անհետ կորած զինծառայողների հարազատները այսօր՝ ապրիլի 14–ին, հերթական բողոքի ակցիան են կազմակերպել ԱԺ շենքի դիմաց։ Նրանք պահանջում են իրենց տրամադրել 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը։

 

Քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանը համոզմունք հայտնեց, որ զեկույցը պետք է հրապարակվի և հանրությունը պետք է իմանա ամբողջ ճշմարտությունը պատերազմի մասին. «Որովհետեւ գալիք ընտրություններին այդ հանձնաժողովի քննության արդյունքում հարուցված քրեական գործերով մեղադրյալները մասնակցելու են ընտրություններին և չի բացառվում, որ ընտրվելու են բարձր պաշտոններում։

Մենք պաշտոնապես թույլ ենք տալիս այն վարկածը, որ բոլորն էլ անմեղ են։ Քննել եք՝ ցույց տվեք։ Եթե իշխանությունն է թաքցնելու, ուրեմն իշխանությունն է գլխավոր մեղավորը։ Սակայն եթե ընդդիմությունը չի միանում մեր պահանջին, իսկ մինչ այսօր չի միացել, դա ևս մեզ չի բավարարում։

Եթե պատգամավորների առանձին պատգամավորների կարծիքը այսօր համահունչ է մեզ հետ, ապա խմբակցությունների կարծիքը մենք դեռ այս պահին չունենք։ Եթե երեք խմբակցություններ համաձայնվում են, որ դե ոչինչ թող փակ մնա, որովհետև գաղտնի է, միանշանակ մեր մեղադրանքները ուղղվելու են բոլոր խմբակցություններին առ այն, որ պարտակվում է հանցագործություն։

ԱԺ նախագահը պատասխանել է օգնականի միջոցով, որ զեկույցը գաղտնի է։ Մեր փաստաբան Հարություն Բաղդասարյանը ավելի սպառիչ է պատասխանել, իմ հասկանալով ասել է՝ գնացեք ձեր գործերով, հանձնաժողովը գաղտնի է ամբողջությամբ»։

Նա ընդգծեց, որ հիմա սպասում են, որ տեսնեն «Պատիվ ունեմ» և ՔՊ խմբակցությունների ղեկավարներ Հայկ Մամիջանյանին և Հայկ Կոնջորյանին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները