Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ սկսել է Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։
«Ես ՀՀ քաղաքացի եմ, ունեմ նաև Ռուսաստանի ու Կիպրոսի անձնագիր։ Քանի որ վստահ ենք հաղթանակի մեջ, սկսել ենք գործընթաց ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու»,–դատական նիստին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահը։
Նշենք, որ ՀՀ-ից բացի այլ քաղաքացիություն ունենալը խոչընդոտ է հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։