Հետևեք մեզ։

Դեռևս չենք կարողացել Հայաստանում արդարության ոլորտում հասնել այնպիսի հաջողությունների, որ կգնահատվի լավ կամ բավարար․ Փաշինյան

12:00, 15 ապրիլ 2026
Դեռևս չենք կարողացել Հայաստանում արդարության ոլորտում հասնել այնպիսի հաջողությունների, որ կգնահատվի լավ կամ բավարար․ Փաշինյան

Մենք թեև ժողովրդավարության և պետության տնտեսության զարգացման առումով շատ մեծ առաջընթացներ ենք արձանագրել, բայց ունենք լրջագույն խնդիրներ, և դրանց լուծումը մեր օրակարգի առաջնահերթությունների մեջ է. այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը։

«Թերևս ամենամեծ քննադատությունը մեր կառավարության հասցեին այն է, որ մենք, արդարության ակնկալիքը ունենալով որպես հիմնական օրակարգերից մեկը հեղափոխության, դեռևս չենք կարողացել Հայաստանում արդարության ոլորտում հասնել այնպիսի հաջողությունների, որ կգնահատվի լավ կամ բավարար։

ՀՀ-ում դատական, արդարության և արդարադատության համակարգերը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի՝ ժողովրդի հետ։ Այդ խնդիրն է կարևորագույններից մեկը, որ պետք է լուծենք առաջիկայում՝ նոր սահմանադրություն ընդունելով»,-նշել է նա։


Վերլուծական

Ամենաընթերցվածները