ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կարծում է, որ հայ գործարարները Ռուսաստանում խնդիրների չեն բախվում։
«Խնդիրները 30 տարում էլ եղեն են, դրանք քաղաքական գործիքներ են, որոնք օգտագործվում են տարբեր երկրների կողմից, առավել ևս, խոշոր երկրի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Նա նշեց, որ Եվրապա արտահանելու դեպքում մարքեթինգային հարցերն են շատ։
Նա կարծում է, թե հարաբերությունները սրվում են Հայաստանի ինքնիշխանության պատճառով։
«Երբ Հայաստանն ուզում է ավելի մեծ ինքնիշխանություն ունենալ, ավելի անկախ որոշումներ կայացնել, այդ ամենը սկսում է ճնշվել, որովհետև շատ երկրներ չեն ուզում, որ Հայաստանը լինի ինքնիշխան»,- նշեց Խաչատուր Սուքիասյանը։