Հետևեք մեզ։

Նորվեգիայի դեսպանն այցելել է Հայաստանի ԿԸՀ. նա հետաքրքրվել է ԱԺ ընտրությունների նախապատրաստման ընթացքով

14:39, 15 ապրիլ 2026
Նորվեգիայի դեսպանն այցելել է Հայաստանի ԿԸՀ. նա հետաքրքրվել է ԱԺ ընտրությունների նախապատրաստման ընթացքով

Նորվեգիայի Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Բերգլոտ Հովլանդը ապրիլի 15-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (նստավայրը՝ Վրաստան)։

 

ԿԸՀ–ից  հայտնում են, որ դեսպանին ընդունել են ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

 

ԿԸՀ-ն և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման Ծրագիրը դեռևս նախորդ տարի հայտարարել էին ARTEMIS ծրագրի մեկնարկի մասին։ Այն ուղղված է ընտրական համակարգի թափանցիկ և ներառական կառավարման բարեփոխումների առաջխաղացմանը։ Փաստաթղթի ստորագրմանը մասնակցել է նաև Նորվեգիայի Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպանը։

Դեսպան Հովլանդը հետաքրքրվում էր նախագծի աշխատանքներից և ԱԺ ընտրություննների նախապատրաստական ընթացքից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները