Բայդենը Ուկրաինան շփոթել է Իրաքի հետ՝ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները մեկնաբանելիս։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Բայդենին հարցրել են, թե որքանով են Ռուսաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները թուլացրել Վլադիմիր Պուտինին, ինչին ի պատասխան նա ասել է․ «Դժվար է ասել: Նա ակնհայտորեն պարտվում է Իրաքի դեմ պատերազմում»:
Սա առաջին դեպքը չէ, երբ Բայդենը նման վրիպում է անում։ Այսպիսով, 2022 թվականի նոյեմբերին, ելույթ ունենալով Ֆլորիդա նահանգում, նա Ուկրաինան կրկին շփոթել էր Իրաքի հետ՝ խոսելով համաշխարհային գնաճի մասին։ Սակայն դրանից հետո նա անմիջապես ուղղել էր իրեն։