«Հայաստան» դաշինքն առաջարկում է ընդդիմադիր ուժերի միասնական հանրահավաք անցկացնել, ԱԺ—ում լրագրողներին ասաց խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Կա ավտորիտար ռեժիմ, որը փորձում է քաղաքական ուժերի գործունեությունը սահմանափակել։ Մեր պատկերացրած լուծումը հետևյալն է` ընդդիադիրները պետք է մեկտեղեն ուժերը և կենսական հարցերի շուրջ համագործակցեն, և արդեն կա փոխըմբռնում այդ հարցի շուրջ»,–ասաց նա։
Նշեց` հակառակ պարագայում Փաշինյանը որոշելու է, որ բոլոր քաղաքական ուժերի նախընտրական շտաբների գործունեությունը օրենքից դուրս է, մանավանդ որ դրա համար կանաչ լույս են նրա համար վառել եվրոպական կառույցները։