Հետևեք մեզ։

Մայիսի 28-ին հրապարակում կցուցադրենք 2022-ից հետո ձեռք բերված սպառազինությունը. Փաշինյան

17:12, 15 ապրիլ 2026
Մայիսի 28-ին հրապարակում կցուցադրենք 2022-ից հետո ձեռք բերված սպառազինությունը. Փաշինյան

Նախորդ 3 տարիներին ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրի համար 170 մլրդ դրամի պատվեր ենք արել, ԱԺ–ում հայտարարեց Փաշինյանը` ՀՀ կառավարության ծրագրի 2025 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկուցելիս։

Նա նշեց, որ Մայիսի 28-ին կցուցադրվի միայն 2022-ից հետո ձեռք բերված սպառազինությունը։

«Սպառազինության հանդեսին այն, ինչ ուզում ենք քողարկել, կքողարկենք, իսկ այն, ինչ ուզում ենք, որ մարդիկ չտեսնեն, կնայեն, կնայեն ու չեն տեսնի»,–ասաց ՀՀ վարչապետը` խոսելով մայիսի 28–ին սպասվող շքերթի մասին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները