Հետևեք մեզ։

Դատական ոլորտի խնդիրների մի զգալի մասը հնարավոր չի լինելու լուծել առանց նոր Սահմանադրության ընդունման․ Փաշինյան

10:31, 16 ապրիլ 2026
Դատական ոլորտի խնդիրների մի զգալի մասը հնարավոր չի լինելու լուծել առանց նոր Սահմանադրության ընդունման․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհնար է համարում դատական համակարգի որոշ խնդիրների լուծումն առանց նոր Սահմանադրության ընդունման:

Այս մասին վարչապետը նշեց Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ընթացքում:

«Ես կարծում եմ, որ դատական ոլորտի խնդիրների մի զգալի մասը հնարավոր չի լինելու լուծել առանց նոր Սահմանադրության ընդունման, որովհետև այդ իներցիայով տեղապտույտի վիճակն անընդհատ շարունակվելու է, և սահմանադրական կարգավորումներ են պետք, որպեսզի այդ շատ արհեստական պատյանները մենք կարողանանք մի կողմ դնել և առերեսվել դատական համակարգում առկա իրավիճակին»,- ասաց Փաշինյանը:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները