Հետևեք մեզ։

Շրջափակման հեղինակներն էլ են զարմացել, թե որքան դիմացկուն է Արցախի հայությունը. Արտակ Բեգլարյան

12:47, 29 հունիս 2023
Շրջափակման հեղինակներն էլ են զարմացել, թե որքան դիմացկուն է Արցախի հայությունը. Արտակ Բեգլարյան

Այսօր Արցախի ադրբեջանական հանցավոր շրջափակման 200-րդ օրն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար, Արցախի ՄԻ նախկին պաշտպան  Արտակ Բեգլարյանը։

 

«Անցած զարգացումներին ու մեր անելիքներին երկար-բարակ անդրադառնալու փոխարեն ուղղակի կասեմ, որ, վստահ եմ, շրջափակման հեղինակներն ու կատարողներն էլ են զարմացել, թե որքան դիմացկուն ու վճռական (բառբառով կասեի՝ կռո) է Արցախի հայությունը:


Այս պատմական ժամանակաշրջանում մեր գլխավոր ակնկալիքն այն է, որ միայնակ չլինենք և ողջ հայ ժողովուրդն ու հայոց պետականությունը սատար լինեն մեր արդար պայքարին:


Առանց Արցախ չկա Հայաստան, առանց Մայր Հայաստան չկա Արցախ ու Սփյուռք»,- գրել է Բեգլարյանը: