Հետևեք մեզ։

Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են Լոռիում մոլորված քաղաքացիներին

11:31, 17 ապրիլ 2026
Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են Լոռիում մոլորված քաղաքացիներին
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։48-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայմեխի խճուղու մոտակայքում երկու քաղաքացի մոլորվել են․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարաների և ոստիկանների համատեղ աշխատանքի արդյունքում մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են։

Վերլուծական

Ամենաընթերցվածները