Հետևեք մեզ։

Ի դեմս Ավինյանի՝ ՔՊ-ն բարձր ռեյտինգ ունի․ Արմեն Փամբուխչյանը կղեկավարի ՔՊ նախընտրական շտաբը

13:11, 29 հունիս 2023
Ի դեմս Ավինյանի՝ ՔՊ-ն բարձր ռեյտինգ ունի․ Արմեն Փամբուխչյանը կղեկավարի ՔՊ նախընտրական շտաբը

Ինձ վստահվել է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ղեկավարել ՔՊ նախընտրական շտաբը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը։

Հարցին, թե արդյո՞ք բարդ չէ Տիգրան Ավինյանի համար քվե հավաքելը, որովհետև ՔՊ-ն, ըստ որոշ հարցումների՝ վարկանիշ չունի, Փամբուխչյանը չհամաձայնեց. «Չգիտեմ՝ ինչ սոց. հարցումներ եք դուք տեսնում, մեր ունեցած տեղեկություններով՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ունի բավականին մեծ ռեյտինգ՝ ի դեմս մեր թեկնածու Տիգրան Ավինյանի»: