Փոփոխություններ լինելու են, շատ շուտով ուժեղ Հայաստան ունենալու ենք, այս մասին դատարանի դահլիճում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Ուզում եմ արձանագրել, որ մեր իրավական համակարգի բոլոր ապօրինությունները, ես վստահ եմ, ուղղված են իմ դեմ, մեր թիմի բոլոր անդամների դեմ, որպեսզի փորձեն կանգնեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը։ Բայց ձեզ վստահեցնում եմ, դա իրենց չի հաջողվելու, ամեն ինչ շարժվում է առաջ։ Փոփոխություններ լինելու են, շատ շուտով ուժեղ Հայաստան ունենալու ենք»,-ասել է Սամվել Կարապետյանը։
Հիշեցնենք՝ դատարանում այսօր քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը։
Փոփոխություններ լինելու են, շատ շուտով ուժեղ Հայաստան ունենալու ենք․ Սամվել Կարապետյան
16:25, 17 ապրիլ 2026