Օգոստոսի 1–ից գազի սակագինը չի փոխվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։
«Մինչև օգոստոսի 1–ը գազի սակագինը վերանայվելու գործընթաց լինելու էր։ Փոխարժեքն ընդամենը մեկ գործոնն է, որն ազդելու է այդ սակագնի ձևավորման վրա։ Իհարկե, փոխարժեք դրական է ազդել, բայց սպառման շուրջ 70 տոկոսն արդեն օգտվում է փոխարժեքի նվազեցումից, որովհետև միայն բնակչության համար է նախատեսված դրամային սակագին։ Իսկ մնացած 70 տոկոսի համար սահմանված է սպառման բանաձև, արդեն բացարձակ վճարումները ամսական նվազել են»,-ասաց նա։
Բարեղամյանի խոսքով՝ ամեն դեպքում վերանայում նախատեսվում է։ Ըստ նրա՝ փոխարժեքով դրական արդյունք է արձանագրվել, որոշում է կայացվել այդ արդյունքով ներդրումային ծրագիր իրականացնել։