Հետևեք մեզ։

Մենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ G կարգի «Մերսեդես» քշողը նպաստ է ստացել․ Փաշինյան

11:15, 18 ապրիլ 2026
Մենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ G կարգի «Մերսեդես» քշողը նպաստ է ստացել․ Փաշինյան

Համընդհանուր հայտարարագրման համակարգը դեմոնիզացվում է. մենք պետք է մարդկանց ճիշտ ներկայացնենք, որ դա այդ թվում խոցելի խավերին ճշգրիտ հասցեական նույնականացնելն է և աջակցությունը ուղղելը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Մենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ G կարգի «Մերսեդես» քշողը նպաստ է ստացել։ Մեր խնդիրն այն չէ, որ ինչ–որ մեկը նպաստ է ստացել։ Էն ժամանակ, որ դրա մասին գրառում էի անում, ասում էին՝ մարդկանց հացին «վայիս» է լինում, որը դրա կարիքը չունի։ Մեր խնդիրն այն է, որ այն մարդը, որը դրա կարիքն ավելի շատ ունի, G կարգի «Մերսեդես» քշողի պատճառով մենք չենք կարողանում ավելի կարիքավորի համար ավելի որակյալ  ծառայություններ մատուցել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները