Հետևեք մեզ։

Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն իրագործել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները ռազմատեխնիկական ոլորտում․ Փաշինյան

14:16, 18 ապրիլ 2026
Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն իրագործել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները ռազմատեխնիկական ոլորտում․ Փաշինյան

Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն իրագործել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները ռազմատեխնիկական ոլորտում։

Այս մասին ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադարձ կատարելով Մոսկվայում ապրիլի 1-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Մենք Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցություն ունենք, ունեցել ենք, որն ինչ-որ մի ժամանակ ընդհատվել էր կամ էականորեն կրճատվել էր, և մենք, այո՛, ունենք պայմանավորվածություն, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործենք»,-մանրամասնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արդյունավետ է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի 1-ին կայացած հանդիպումը՝ շեշտելով, որ այդ հանդիպման արդյունքներով մի շարք ոլորտներում համագործակցությունն ակտիվացնելու պայմանավորվածություններ են ձեռք բերել, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում։

 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները