«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վերանայել քրեակատարողական հիմնարկներում, կալանավորվածներին և ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց արգելված առարկաներ հանձնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է Կառավարությունը։
Ինչպես նաև նախատեսվում է վարչական պատասխանատվություն՝ Քրեակատարողական հիմնարկ այցելած անձի կողմից օրենքով սահմանված կարգով խուզարկությունից և զննումից հետո՝ Քրեակատարողական հիմնարկի ներքին և արտաքին օբյեկտներում նշանակված մշտական պահակետով անցնելուց հետո իր մոտ արգելված առարկա պահելու համար: