Չորեքշաբթի առցանց աճուրդում 0,03 դյույմից քիչ լայնությամբ փոքրիկ ձեռքի պայուսակը վաճառվել է ավելի քան 63,000 դոլարով, հաղորդում է CNN-ը:
Մարդու աչքին հազիվ տեսանելի դեղնականաչավուն պայուսակը կրում է Louis Vuitton դիզայներական տան հայտնի լոգոտիպը, թեև պատրաստվել է ոչ այնտեղ:
Բրուքլինում գործող խումբը, որն իր փոքրիկ ստեղծագործությունն անվանել է «Միկրոսկոպիկ պայուսակ», պնդում է, որ պայուսակը այնքան նեղ է, որ կանցնի ասեղի ծակով և ավելի փոքր է, քան ծովի աղի հատիկը:
Վաճառքը կազմակերպել է Joopiter առցանց աճուրդի տունը, որը հիմնադրել է ամերիկացի երաժիշտ, ձայնագրման պրոդյուսեր և դիզայներ Ֆարել Ուիլյամսը։ Թեև Ուիլյամսը ներկայումս ծառայում է որպես Louis Vuitton-ի տղամարդկանց հագուստի արտադրության տնօրեն, խմբի գլխավոր ստեղծագործական տնօրեն Քևին Վիզները ավելի վաղ New York Times-ին ասել էր, որ կոլեկտիվը չի խնդրել իր կամ ֆրանսիական բրենդի թույլտվությունը՝ օգտագործելու իր լոգոն կամ դիզայնը:
«Ֆարելը սիրում է մեծ գլխարկներ, ուստի մենք նրան աներևակայելի փոքր պայուսակ ենք պատրաստել», - ասել է նա թերթին: